“Յունիբանկում” ավարտվել է “Բանկային ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման” ծրագրի ներդրման գործընթացը

13.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկում” ավարտվել է ABN-AMRO բանկի “Բանկային ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման” ծրագրի ներդրման գործընթացը, որը բաղկացած է 9 մոդուլներից եւ հիմնականում ուղղված է դեպի մանրածախ ոլորտը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունում, “Յունիբանկի” վարչության նախագահ Վարդան Աթայանի գնահատմամբ, ծրագրի իրականացումը կարեւորագույն քայլ դարձավ առկա միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի կառավարման համակարգի ներդրման եւ բանկի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորության ճանապարհին:

“Յունիբանկում” արդեն ստեղծվել է ռիսկերի կառավարման առանձին ստորաբաժանում, վերանայվել եւ մշակվել են միջազգային չափանիշներին համապատասխան նոր ներքին իրավական ակտերը: Դրանց թվում են. “Ռիսկերի կանոնադրությունը”, “Ռիսկերի քաղաքականությունը”, “Վարկավորման գործունեության գծով կառավարական տեղեկատվության համակարգերի քաղաքականությունը” (MIS), “Գործառնային ռիսկերի կառավարման քաղաքականությունը” “որպորատիվ կորուստների տվայլների բազայի անցկացման քաղաքականությունը”

Բանկում նաեւ մշակվել եւ ներդրվել են վարկային ապրանքատեսակների նախագծերը, խմբագրվել են վարկային հայտերի ձեւերն ու սկորինգային մոդելը:

ABN AMRO բանկի ներկայացուցիչները դրական գնահատական են տվել ծրագրի ներդրման արդյունքներին, որոնցից գլխավորը բանկային ռիսկերի հայտնաբերման եւ չեզոքացման նոր մոտեցումն է, մանրածախ ռիկերի հայտնաբերման եւ գնահատման մշակումն ու նրանց կառավարումը:

“Բանկերի ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման” ծրագրի իրագործման իրավունքը մրցույթային կարգով 2006 թվականին “Յունիբանկին” էին տվել ՀՀ Կենտրոնական բանկն ու ABN AMRO բանկը: Ծրագրի իրագործման ժամկետը կազմել է 13 ամիս:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7549
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW