Moneyval փողերի լվացման դեմ պայքարի Եվրոպայի Խորհրդի փորձագետների խումբը պատրաստ է անցկացնել Ադրբեջանի FATF չափանիշներին համապասխանելու երկրոդ գնահատումն այս տարվա ապրիլին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Տրենդին, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային բանկի վարչության նախագահի տեղակալ Ռուֆատ Ասլանլին: Եվրոպայի Խորհրդի եւ Moneyval-ի համատեղ առաքելությունը Բաքվում Ադրբեջանի կառավարության հետ քննարկել է գնահատման երկրոդ փուլի նախապատրաստման հարցերը: “Քննարկումների ընթացքում մենք համատեղ գնահատել ենք ներկայիս իրավիճակն ու Moneyval-ի պատվիրակությանը ներկայացրել ենք Ադրբեջանի կառավարության հետագա քայլերի մեր պատկերացումը”- ասել է Ռուֆատ Ասլանին, նշելով, որ կողմերը գոհ են ձեռք բերված արդյունքներից: Գնահատման առաջին փուլն անց է կացվել 2003 թվականի մայիսին, որի համաձայն Ադրբեջանը վերագրվել էր այն երկրների անվանակարգին, որոնք համապատասխանում էին FATF նորացված չափանիշներին: Ներկայումս FATF-ի չափանիշները լրացվել են նոր կետերով, որոնց թվում է ահաբեկչության ֆինանսավորման հակազդումը: Moneyval-ի գլխավոր պահանջը Ադրբեջանի խորհրդարանի կողմից ՙՓողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության մասին՚ օրինագծի ընդունումն է: Օրինագծի ընդունումից հետո կհիմնվի ֆինանսական դիտարկման մարմին: Tweet Դիտում՝ 8318