Կորոնավիրուսի տարածման հետեւանքով ամերիկյան Նեւադա նահանգի իշխանությունները որոշում են կայացրել փակել բոլոր այն հաստատությունները, որոնք չունեն առաջին անհրաժեշտության նշանակություն, օրինակ՝ բարեր, սպորտային դահլիճներ եւ կինոթատրոններ:Ինչպես հաղորդում է RBC-ն, փակվել են նաեւ Լաս Վեգասի խաղատները: Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1963-ին՝ նախագահ Ջոն Քենեդու սպանությունից հետո:ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով երրորդն է աշխարհում. մարտի 23-ի դրությամբ երկրում վարակակիր է ավելի քան 35 000 մարդ:Լաս Վեգասի դատարկված խաղատների ֆոտոշարքին կարող եք ծանոթանալ այս հղումով: Tweet Դիտում՝ 2619