ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հայտնել է, որ այսօր ուժի մեջ կմտնի պարետի այն որոշումը, որ Հայաստանի ամբողջ տարածքում առեւտրի իրականացման վայրերում կարգելվեն տնտեսական գործունեության որոշ տեսակներ:Բացառություն կկազմեն ներկայացված վայրերում պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտները, դեղատները եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:«Միեւնույն ժամանակ, սահմանափակումներ կգործեն հանրապետության ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի, կինոֆիլմերի ցուցադրման ակումբների, շահումով խաղերի կազմակերպման գործունեության, ինչպես նաեւ սպորտի, զվարճությունների եւ հանգստի կամզմակերպման օբյեկտների հետ կապված»,- ասել է փոխնախարարը:Վարոս Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության, շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառքի վրա:Իսկ շահումով խաղերի պարագայում բացառություններ կարվեն ինտերնետի հետ կապված վիճակախաղերի համար:Տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությունների ցանկը կարող է նաեւ ընդլայնվել:«Սահմանափակումների վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մինչեւ արտակարգ դրության ավարտը, չի բացառվում, որ այն կարող է ավելի շուտ ուժը դադարեցնել՝ կախված Հայաստանում տիրող իրավիճակից»,- հավելել է փոխնախարարը:Ինչ վերաբերում է Իրանի հետ գործող բեռնափոխադրումների ռեժիմին, նա հայտնել է, որ պարետի որոշմամբ սահմանված ցանկ կա այն ապրանքների նկատմամբ, որոնց փոխադրումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության համաձայնության ներքո: 22.03.2020 | 10:49 Արգելվող տնտեսական գործունեության տեսակները՝ մանրամասն «Իրանից Հայաստան բեռնափոխադրումների ժամանակ մեքենան Մեղրիի անցակետում ապրանքը փոխադրվում է Հայաստանի մեքենայի մեջ։ Դրա անհնարինության դեպքում մեքենան ուղեկցվում է Ագարակ մաքսային հսկողության տարածք, իսկ այս պարագայի անհնարինության դեպքում բեռը փոխանցվում է վերջնական սպառողին, սակայն հսկողության ներքո։ Այս ընթացքում, երբ մեքենան ժամանում է Մեղրիի անցակետ, այն ախտահանվում է»,- ասել է Վարոս Սիմոնյանը:Իսկ Վրաստանի հետ կապված բեռնափոխադրումների սահմանափակումների ցանկ չկա. «Բեռնափոխադրումներն իրականացվում են գործող ռեժիմի համաձայն: Միեւնույն ժամանակ, Վրաստանի կառավարության կողմից կան որոշակի խստացումներ բեռնափոխադրումների իրականացման կարգում, որոնք զետեղված են նախարարության կայքում: Իսկ տարանցիկ փոխադրումները Վրաստանի տարածքով անցկացվում են հսկողության ներքո»: Tweet Դիտում՝ 1640