Արգելվող տնտեսական գործունեության տեսակները՝ մանրամասն

22.03.2020 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#էկոնոմիկայի նախարարություն
Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակում ՀՀ պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում այսօրվանից մինչեւ արտակարգ դրության ավարտը արգելվում են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասնել է արգելվող տնտեսական գործունեության տեսակները՝

- Առեւտրի կենտրոններ (Mall-եր): Այս որոշումը չի տարածվում առեւտրի կենտրոնում գործող սուպերմարկետների վրա: Կշարունակեն գործել նաեւ սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների շուկաները, կրպակները, վերնիսաժները եւ տոնավաճառները

- Բարեր, գիշերային ակումբներ եւ պարահրապարակներ: Սակայն կշարունակեն բաց մնալ հանրային սննդի կետերը

- Կինոթատրոններ, կինոակումբներ, բացօթյա կամ այլ կառույցներում ֆիլմերի ցուցադրում

- Խաղատներ, բուքմեյքերական կետեր: Խաղագումարով, դրամական շահումով խաղային ավտոմատների, տեսախաղային տերմինալների շահագործման վայրեր:
Դիտում՝ 2418

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW