“Հայփոստը” կարող է “աշխարհի ամենադինամիկ զարգացող փոստային օպերատորը” դառնալ, կարծում է Հանս Բոոնը

12.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 22 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2008 թվականի ոչ լռիվ մեկ ու կես ամսվա ընթացքում “Հայփոստի” փոստային առաքումների ծավալը հավասար է 2006 թվականի ամբողջ տարվա ցուցանիշին, այսօր հայտարարել է “Հայփոստ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը, նշելով, որ ընկերությունը բոլոր նախադրյալներբն ունի` մոտ ապագայում “աշխարհի ամենադինամիկ զարգացող փոստային օպերատորը” դառնալու համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “Հայփոստի” աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Հանս Բոոնը հայտնել է, որ արտադրողականության բարձրացման համար տեխնոլոգիական կատարելագործումից բացի նաեւ բազմաթիմ ուսումնական ծրագրեր կանցկացվեն աշխատակիցների որակավորման եւ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման նպատակով:

“Փետրվարի վերջին “Հայփոստը” կմասնակցի Մոսկվայում կայանալիք մարքեթինգի միջազգային սեմինարին, ապրիլին նույն վայրում կկայանա ֆիլատելիայի սեմինար, որին մենք նույնպես ակտիվորեն կմասնակցենք”,- հայտնել է Հանս Բոոնը, նշելով, որ ընթացիկ տարում նախատեսվում են փոստային օպերատորների բազում հանդիպումներ, սեմինարներ եւ համաժողովներ Բուխարեստում, Կիեւում, Բուդապեշտում, Բրյուսելում, ինչպես նաեւ Համաշխարհային փոստային կոնգրես Ժնեւում, որտեղ Հանս Բոոնն ու կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը կներկայացնեն Հայաստանի ազգային փոստային օպերատորի նվաճումները:

“Այս տարի նախատեսված միջոցառումների շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում ԱՊՀ փոստային ծառայությունների առաջին համաժողովը, որը տեղի կունենա Երեւանում հուլիսի 9-ից 12-ը”,- ասել է Հանս Բոոնը, նշելով, որ համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի եւ Էստոնիայի փոստային օպերատորները:

Այսօրվա հանդիպման ավարտին տեղի ունեցավ “Հայփոստի”` Կոմիտասի պողոտայում տեղակայված հերթական արդիականացված փոստային բաժանմունքի բացման արարողությունը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6893
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW