ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմում է անհատ ձեռներեցներին եւ իրավաբանական անձանց
21.03.2020 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերին։
«Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչքան կարեւոր է այս որոշումը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար»,- նշել են բանկում:
Բոլոր նշված վարկերի հերթական մարումները կարող են կատարվել մայիսի 17-ից հետո /համաձայն յուրաքանչյուր վարկի մարման ժամանակացույցով սահմանված օրվան, առանց վարկի մարման ժամանակացույցի փոփոխության/, ինչը ուշացում չի համարվի, հետեւաբար՝ ուշացման համար տույժ եւ տուգանք չի հաշվարկվի/։ Մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդի կողմից չվճարված պարտավորությունների /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների/ մարումները պետք է կատարվեն մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 17-ն ներառյալ: Ընդ որում, մինչեւ հոկտեմբերի 17-ը հաճախորդները կարող են դիմել Բանկ, նշված վարկային պարտավորությունների վերակառուցման համար /մարումների գրաֆիկի փոփոխություն/:
Բոլոր այն վարկերի համար, որոնք /ըստ վարկի մարման ժամանակացույցի/ ենթակա են վերջնական/ամբողջական մարման սույն թվականի մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, դրանց վերջնական/ամբողջական մարումը /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների/ չկատարելու դեպքում վարկառուն հնարավորություն կստանա մարելու վարկի գծով Բանկի հանդեպ վճարման ենթակա պարտավորությունը մինչեւ սույն թվականի հուլիսի 17-ը, ինչը ուշացում չի համարվի /հետեւաբար՝ տույժ եւ տուգանք չի հաշվարկվի/։
Բոլոր մնացած վարկառուների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է ցուցաբերել անհատական մոտեցում՝ հաճախորդից ստացված մարումների հետաձգման դիմումի հիման վրա: Դիմումները կարող են ներկայացվել առցանց կամ Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ 87-87 հեռախոսահամարով:
«Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուները, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ եւ հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում ամսական ընդհանուր մարման ենթակա գումարի ավելացումից զերծ մնալու համար։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Կոնտակտային կետրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել բանկի պաշտոնական կայք www.vtb.am հասցեով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Վերջին լուրեր
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: