«Երեւանի գինու օրեր»-ը կանցկացվի սեպտեմբերին

20.03.2020 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւանի գինու օրեր #«ԷվենտՏուրա»
«ԷվենտՏուրա» ընկերությունը, ելնելով երկրում եւ ամբողջ աշխարհում տիրող իրավիճակից, որոշել է «Երեւանի գինու օրեր 2020» միջոցառումը տեղափոխել սեպտեմբերի 4-ին եւ 5-ին:

Միջոցառման վայրը կմնա անփոփոխ՝ Սարյան, Մոսկովյան եւ Թումանյան փողոցներ:

«Մենք լավատեսորեն ենք մոտենում եւ հավատացած ենք, որ «Երեւանի գինու օրեր»-ը լինելու են համամարդկային վտանգը հաղթահարելու եւ հաղթելու առիթով տոնելու օրեր: Ինչպես հայերս, այնպես էլ մի շարք երկրներից զբոսաշրջիկներ կհավաքվենք, կտոնենք եւ կխմենք բոլորիս հաղթանակի կենացը»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:
Դիտում՝ 1712
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW