ԿԲ. Առաջիկա ամիսներին գնաճը կմնա ցածր մակարդակի վրա

20.03.2020 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ստեփանյան #գնաճ
ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն այսօր ասել է, որ ԿԲ-ն պատրաստ է արձագանքել ցանկացած իրավիճակի:

Նրա խոսքով՝ իրենք ամենօրյա ռեժիմով իրականացնում են տնտեսության եւ ֆինանսական շուկաների մշտադիտարկում:

Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման տրամաբանությանը, ապա Արթուր Ստեփանյանն ասել է, որ այս քայլով իրենք հնարավորություն են տալիս հավասարակշռել տնտեսական ակտիվության եւ գների կայունության նպատակը:


«Առաջիկա ամիսներին գնաճը մնալու է իր ցածր մակարդակի վրա, եւ որեւէ ռիսկ չենք տեսնում ավելացման հետ կապված»,- ասել է նա:

Արթուր Ստեփանյանն ընդգծել է, որ հարկ եղած դեպքում իրենք որոշակի մեղմումներ կիրականացնեն նաեւ բանկերի եւ վարկային կազմակերպությունների ոլորտում, «որպեսզի համակարգը կարողանա կլանել բոլոր բացասական զարգացումները, որոնք կարող են լինեն հետագայում»:

ԿԲ Խորհրդի անդամն ասել է, որ անցանկալի զարգացումների դեպքում իրենց կհաջողվի արտարժութային շուկան պահել հանգիստ վիճակում:
Դիտում՝ 1417

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW