ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդի շղթայի օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների եւ գործողությունների ուղեցույցներ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը:«Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերեւույթների, գործիքների, սարքերի, սայլակների, դռան բռնակների եւ ՀԴՄ-ների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր եւ օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներով, աշխատողների համար սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, ինչպես նաեւ արգելել օդակաթիլային վարակների ախտանիշներով (փռշտոց, հազ, թուլություն, ջերմություն եւ այլն) աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք»,- նշված է հաղորդագրությունում:Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը կվերահսկի ցուցումների կատարումը:Խախտումներ նկատելիս կարող եք զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 010 206040 շուրջօրյա հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 870