ԱԳԲԱ Լիզինգի հայտարարությունը՝ պարտավորությունների կատարման մասին

18.03.2020 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԳԲԱ Լիզինգ #կորոնավիրուս
Ելնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից՝ ԱԳԲԱ Լիզինգը որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների լիզինգի պարտավորությունները չկատարելու դեպքում որեւէ տույժ եւ տուգանք չսահմանել, պարտավորությունները չեն համարվի ժամկետանց եւ պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց:

ԱԳԲԱ Լիզինգը իրավաբանական անձ եւ անհատ ձեռներեց հանդիսացող հաճախորդներին կցուցաբերի անհատական եւ ճկուն մոտեցում՝ ըստ անհրաժեշտության սահմանելով լիզինգի պարտավորությունների կատարման նոր ժամանակացույց:

«Միեւնույն ժամանակ, պարտավորությունների հետագա բեռից խուսափելու նպատակով, ԱԳԲԱ Լիզինգը եկամուտ ունեցող բոլոր լիզինգառուներին հորդորում է կատարել պարտավորությունների հերթական մարումները՝ համաձայն գործող ժամանակացույցի:
Lիզինգի պարտավորությունները մարելու նպատակով հորդորում ենք օգտվել`

- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,
- ACBA Mobile բջջային հավելվածի ծառայություններից,
- Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 318888/8089/»,- նշված է հայտարարության մեջ:
Դիտում՝ 1217
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW