Հաշվի առնելով կորոնավիրուսի հետեւանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն առաջարկում է իր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին՝ մասնավորապես հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են ներկա իրավիճակից ելնելով եւ կարող են ունենալ դժվարություններ վարկային պայմանագրի պարտավորությունների կատարման հետ կապված, դիմել համապատասխան սպասարկող ստորաբաժանմանը՝ մարումների ժամանակացույցի վերանայման միջնորդությամբ: Ինչպես նշել են ընկերությունում, յուրաքանչյուր հաճախորդին կցուցաբերվի անհատական մոտեցում:«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի ֆիզիկական անձ հաճախորդները, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են ներկա իրավիճակից ելնելով եւ որոնք կարող են ունենալ դժվարություններ վարկային պայմանագրի պարտավորությունների կատարման հետ կապված, կարող են դիմել համապատասխան սպասարկող ստորաբաժանում՝ մարումների ժամանակացույցի վերանայման միջնորդությամբ:«Միեւնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր այն հաճախորդներին, որոնք կարող են սպասարկել իրենց վարկերը, չհետաձգել վճարումները եւ կատարել դրանք ըստ սահմանված ժամանակացույցի, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռի ավելացումից:Խնդրում ենք կազմակերպության մասնաճյուղեր մոտենալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այն բոլոր դեպքերում, երբ, այնուամենայնիվ, Ձեզ գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել մասնաճյուղ, կրկին խնդրում ենք պահպանել հետեւյալ կանոնները՝- Գործարք կատարելուց առաջ եւ հետո ախտահանել ձեռքերը մասնաճյուղերում առկա հատուկ միջոցներով,- Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ եւ ձեռնոցներ,- Աշխատակիցների եւ այլ հաճախորդների միջեւ պահպանել պատշաճ հեռավորություն,-Հնարավորության դեպքում խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց: Ձեզ հետաքրքրող ցանկացած հարցերի համար կարող եք դիմել ընկերությանը կամ զանգահարել 060 440550 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2013