Կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն ժամանակին

18.03.2020 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#կենսաթոշակ #նպաստ
Կենսաթոշակների եւ նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարվում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները եւ նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:

«Հայփոստի» բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

Նախարարությունից նշել են նաեւ, որ նախապատրաստվել եւ շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի եւ նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ եւ ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչեւ 2020 թվականի մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։

Նախագծով առաջարկվում է նաեւ երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչեւ ս.թ. ապրիլի 30-ը եւ կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։
Դիտում՝ 830
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW