Արմսվիսբանկն անհատական մոտեցում կցուցաբերի իր վարկառուներին

18.03.2020 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմսվիսբանկ #կորոնավիրուս
Ելնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ իրավիճակից եւ ստեղծված դժվարությունները հաճախորդների հետ միասին հաղթահարելու «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի սոցիալական պատասխանատվության սկզբունքներից՝ Արմսվիսբանկը տեղեկացնում է.

Ֆիզիկական անձ-վարկառուների գծով.

- Հիփոթեքային եւ սպառողական վարկերի գծով մինչեւ 2020թ. հունիսի 15-ը բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որեւէ տույժ եւ տուգանք չի կիրառվելու եւ նշվածը պայմանագրային հարաբերությունների խախտում չի համարվելու: Տվյալ դեպքում, անհրաժեշտ է, որպեսզի հաճախորդը նամակ ուղարկի հipoteq@armswissbank.am էլ.փոստին: Բանկը, դիտարկելով վարկառուների հայտերը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:

Իրավաբանական անձ-վարկառուների գծով.

- Բանկի հաճախորդ իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատերեր՝ հատկապես հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի, հանրային սննդի ոլորտի եւ այլ առնչվող/հարակից/փոխկապակցված ոլորտներում գործող հաճախորդներին, ովքեր կորոնավիրուսով պայմանավորված կունենան վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ, Բանկը պատրաստակամ է ցուցաբերել անհատական եւ ճկուն մոտցեում՝ մինչեւ հունիսի 15-ը չմարելու դեպքում չկիրառելով տույժ տուգանքներ եւ տրամադրելով մարման արտոնյալ ժամանակաշրջան:

Այդ նպատակով իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր հաճախորդները պետք է դիմեն բանկ՝ զանգահարելով իրենց սպասարկող վարկային մասնագետներին կամ ուղարկելով վերանայման հայտ/դիմում sales.lending@armswissbank.am հասցեով:

Բանկը միաժամանակ հորդորում է եկամուտ ստացող բոլոր հաճախորդներին, հնարավորության դեպքում, իրականացնել իրենց վարկերի գծով նախատեսված վճարումները՝ ապագա մարումների բեռը թեթեւացնելու նկատառումներից ելնելով:

«Կապված աշխարհում եւ Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսի (COVID-19) տարածման վտանգի հետ՝ Ձեր իսկ եւ աշխատակիցների անվտանգությունից ելնելով, կանխարգելման նպատակով խորհուրդ ենք տալիս նվազագույնի հասցնել ֆիզիկական այցելությունը բանկ:

Գործարքները կարող եք կատարել՝

- Ինտերնետ-բանկ (մոբայլ բանկ) համակարգի միջոցով, անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել բանկ ինտերնետ-բանկ համակարգի տրամադրման նպատակով, որի տրամադրումը եւ սպասարկումը անվճար է:
- Թել-Սել, Իզի Փեյ կամ ԻԴրամ համակարգերի միջոցով, որոնց միջնորդավճարների վճարումը 19.03.2020-ից մինչեւ 15.06.2020-ը կիրանակացվի բանկի կողմից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել.

Հիփոթեքային եւ սպառողական վարկերի հետ կապված հարցերով՝
+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 124, 127, 128, 209,)
Կորպորատիվ վարկավորման հետ կապված հարցերով՝
+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 191, 136, 154,)
Նախագծերի ֆինանսավորման հետ կապված հարցերով՝
+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 218, 113)
Հաճախորդների ընթացիկ սպասարկման հետ կապված հարցերով՝
+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 191, 187)
Ընդհանուր հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
-Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն Գեւորգ Խաչատրյանին +(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 200)»,- հայտնել են բանկում:
Դիտում՝ 2563
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW