Հայէկոնոմբանկը դիմում է իր հաճախորդներին

16.03.2020 | 19:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #կորոնավիրուս
Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 16-ից մինչեւ մայիսի 17-ը  վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից  նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունը չկատարելու դեպքում՝ նրանց նկատմամբ տույժեր չի կիրառի եւ չի համարի պայմանագրային պարտավորությունների չկատարում:

«Այդուհանդերձ, եկամուտ ունեցող վարկառուներին հորդորում ենք կատարել վարկերի հերթական մարումները՝ համաձայն գործող ժամանակացույցի՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

Հիշեցնում ենք, որ բանկը պատրաստ է անհատական եւ ճկուն մոտեցում ցուցաբերել վարկի մարման ժամանակացույցի հնարավոր խախտման խնդիրներ ունեցող տնտեսվարողներին:
 
Միեւնույն ժամանակ, հիվանդությունների տարածման վտանգից պաշտպանվելու համար բանկային ծառայություններից օգտվելիս խորհուրդ ենք տալիս նախապատվությունը տալ գործարքների հեռահար եղանակին»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են նաեւ, որ նշված ժամանակահատվածի համար https://payments.aeb.am/ ինտերնետային հարթակով վճարումներ իրականացնելիս յուրաքանչյուր գործարքի միջնորդավճարը ARCA տեսակի, տեղական եւ միջազգային VISA, MASTER եւ MAESTRO տեսակի վճարային պլաստիկ քարտերի համար կլինի առանց միջնորդավճարի:
Դիտում՝ 4451
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW