Արարատբանկը երկամսյա «վարկային արձակուրդ» է տրամադրում

16.03.2020 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #վարկային արձակուրդ
Արարատբանկի վարչության որոշմամբ՝ ստեղծված իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու եւ հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված  անհանգստությունից զերծ պահելու  նպատակով՝  Արարատբանկն առաջարկում է ՝

- Բանկի ֆիզիկական եւ իրավաբանական  անձ, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրել «վարկային արձակուրդ»՝ ս.թ. մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով։

«Վարկային արձակուրդը» ենթադրում  է վարկերի մայր գումարների եւ հաշվեգրված տոկոսների  հետաձգում (տարաժամկետում) մինչեւ երկու ամիս ժամկետով։

«Տեղեկացնում ենք, որ «վարկային արձակուրդը» չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ զիջման հետ։ Հարցերի համար զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ՝ բանկի համապատասխան ստորաբաժանում»,- նշել են Արարատբանկում:
Դիտում՝ 2080

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW