Արդշինբանկը դիմում է իրավաբանական եւ ֆիզիկական անձ հաճախորդներին

16.03.2020 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #կորոնավիրուս
Արդշինբանկն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

Կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բանկը տեղեկացնում է`

- Հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող բանկի գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետեւանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել Արդշինբանկում իրենց սպասարկող պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու համար:

- Ֆիզիկական անձ, անհատ ձեռներեցներ հաճախորդները վարկային պարտավորությունների գծով երկու ամսվա ընթացքում՝ մինչեւ մայիսի 15-ը, հերթական մարումներ եւ վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց եւ հետեւաբար՝ տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու:

Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին բանկը հորդորում է հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռն ավելացնելուց:
Դիտում՝ 4562

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW