AliExpress-ը պատրաստ է ընդլայնել գործունեությունը Հայաստանում

14.03.2020 | 08:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#AliExpress
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «AliExpress Ռուսաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեեւին:

Նրանք քննարկել են էլեկտրոնային առեւտրի զարգացման կարեւորությունը՝ հաշվի առնելով անկանխիկ գործառնության ընդլայնման անհրաժեշտությունը:

«AliExpress Ռուսաստան»-ը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին:

Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առեւտրի ընդլայնման տեսանկյունից Հայաստանի ներուժին եւ հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առավել արդյունավետ լոգիստիկ լուծումների մշակման հեռանկարի շուրջ:
Դիտում՝ 1881

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW