IDBank-ի հաճախորդներն իրենց փոխանցումները կարող են ստանալ առանց բանկ այցելելու

13.03.2020 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank
IDBank-ը տեղեկացնում է, որ բանկում արագ դրամական փոխանցումներն այժմ կարելի է ստանալ ավելի հեշտ եւ արագ՝ անմիջապես www.idbanking.am հարթակի միջոցով 24/7 ռեժիմով։

Դրա համար անհրաժեշտ է`

www.idbanking.am հարթակում ընտրել դրամական փոխանցման համակարգը, այնուհետեւ մուտքագրել փոխանցման տվյալները՝

- Փոխանցման ստացման կոդը,
- Փոխանցողի անուն, ազգանունը,
- Ուղարկողի երկիրը,
- Գումարի չափը եւ արժույթը,
- Ցանկից ընտրել հաշիվը, որի վրա ցանկանում եք ստանալ գումարը։

Կատարելով այս գործողությունները՝ առավելագույնը 2 ժամվա ընթացքում գումարը հասանելի կլինի հաճախորդի նախընտրած հաշվին։

«Առաջարկում ենք օգտվել MoneyGram, Unistream, Ria, Sigue, Moneytun, Inteliexpress, Telcell Transfer, Converse Transfer դրամական փոխանցման համակարգերից:

IDBank-ը կատարելագործելով մատուցվող ծառայությունները՝ իր հաճախորդներին հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով օգտվել դրամական փոխանցումներ ստանալու ամենապարզ, արագ, մատչելի եւ ապահով տարբերակից»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 9977

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW