Տաթեւիկ Ռեւազյան. Ուղեւորահոսքը կտրուկ նվազել է

13.03.2020 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաթեւիկ Ռեւազյանն #ուղեւորահոսք
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի քաղավիացիայի հնարավոր կորուստներին:

«Դեռ շուտ է ասել, թե վերջնական ինչ վնասներ է կրելու ոլորտը, բայց ուղեւորահոսքի շատ լուրջ, կտրուկ նվազում կա, այսպիսի նվազում երեւի թե երբեւէ չի եղել ամբողջ աշխարհում»,- ասել է Տաթեւիկ Ռեւազյանը:

Նա հայտնել է, որ ներկայում զբաղվում են մարտի 15-ին Իտալիայից ժամանող չարթերային թռիչքի ուղեւորների մեկուսացման հարցի կազմակերպչական հարցերով:

«Աշխատում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության հետ, հասկանանք՝ ինչպես կազմակերպել, որ նվազեցնենք միմյանց վարակելու հավանականությունը»,- ասել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը:

Նրա խոսքով՝ ժամանող ինքնաթիռում լինելու են թե՛ Իտալիայում բնակվող հայեր, թե՛ ուսանողներ ու զբոսաշրջիկներ.

«Այս մասին ավելի հստակ հայտարարություն Իտալիայում ՀՀ դեսպանատունը կանի»:
Դիտում՝ 2038

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW