«Խելացի» անասնաշենքերի ծրագիրը 131 շահառու ունի

12.03.2020 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Ղեւոնդյան #«խելացի» անասնաշենք
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ամփոփվել են «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի դասընթացների արդյունքները:

Հետազոտությունն իրականացվել է 2019 թվականի մայիսից նոյեմբեր ժամանակահատվածում՝ դասընթացներին մասնակցած 104 շահառուների հետ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների եւ մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղեւոնդյանը նշել է, որ  ծրագրի դասընթացներին այս պահի դրությամբ մասնակցել են 131 շահառու, որոնցից 28-ի հետ կնքվել են պայմանագրեր։


Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների եւ մոնիթորինգի վարչության մասնագետի կողմից ներկայացվել են հետազոտության մեթոդաբանությունը, նպատակը, խնդիրները եւ մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները։

Հիմնական առաջարկները եղել են գործնական դասընթացները «խելացի» անասնաշենքում կազմակերպելու եւ նախարարության ներկայացուցչին դասավանդողների ցանկում ընդգրկելու վերաբերյալ։
Դիտում՝ 1543
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW