ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի մասին։Նախարարությունում նշել են, որ ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։Ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։Շահառուները կարող են ընտրել ստորեւ ներկայացված 3 մոդելներից մեկը՝1-ին մոդել՝ 130-280 քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ, որից 5,5 մլն դրամը կփոխհատուցի պետությունը։2-րդ մոդել՝ 281- 450 քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ, փոխհատուցումը՝ 11,5 մլն դրամ։3-րդ մոդել՝ 451 եւ ավելի քմ արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ, փոխհատուցումը՝ 17,5 մլն դրամ։Նախարարությունում նշել են, որ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիների եւ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար պետական փոխհատուցումը կկազմի՝1-ին մոդելի համար՝ 7,7 մլն դրամ,2-րդ մոդելի համար՝ 16,1 մլն դրամ,3-րդ մոդելի համար՝ 24,5 մլն դրամ։Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մասնակցել անասնաբուծության վարման դասընթացներին։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։ Tweet Դիտում՝ 4275