ՀՀ թղթադրամների նոր շարքը հաղթող է ճանաչվել High Security Printing EMEA-2020 միջազգային մրցույթում՝ «Լավագույն նոր շարք» անվանակարգում։ՀՀ Կենտրոնական բանկում նշել են, որ մրցանակաբաշխությունը կազմել է Reconnaissance International ընկերության կողմից 2020թ․մարտի 9-11-ը Լիսաբոնում (Պորտուգալիա) անցկացված High Security Printing EMEA ամենամյա կոնֆերանսի մի մասը: Մրցանակաբաշխությունն իրականացվել է երեք անվանակարգում՝ «Լավագույն նոր շարք», «Լավագույն նոր թղթադրամ» եւ «Լավագույն նոր հավաքորդական հուշադրամ»:1000, 2000, 5000, 10000, 20000 եւ 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամների շարքը արտադրված է կոմպոզիտային հումքի վրա, որը համատեղում է պոլիմերի ամրությունը թղթի տպագրելիության հետ` դիմացկուն եւ հուսալի թղթադրամներ ստանալու համար: Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որն ունի թղթադրամների ամբողջական շարք՝ տպագրված Louisenthal-ի Hybrid ADDvance թուղթ/պոլիմեր հումքի վրա: Ժյուրիի հատուկ գնահատանքի է արժանացել թղթադրամների դիզայնը, որն արտացոլում է պատմական, մշակութային եւ կրոնական թեմաներ։ Լուսանկարը՝ ԿԲ «Լավագույն նոր թղթադրամ» անվանակարգում մրցանակը տրվել է Անգլիայի Բանկին՝ իր նոր, աչքի ընկնող 20 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով թղթադրամի համար։ Թղթադրամը տպագրված է De La Rue-ի Safeguard պոլիմերային հումքի վրա եւ ներկայացնում է անգլիացի հայտնի նկարիչ JMW Turner-ին: «Լավագույն նոր հավաքորդական թղթադրամ» անվանակարգում մրցանակակիր է դարձել Լեհաստանի ազգային բանկը՝ Լեհաստանի պաշտպանված տպագրական գործի հիմնադրման 100-ամյակին նվիրված հավաքորդական թղթադրամի համար: Թղթադրամն աչքի է ընկնում արտասովոր անվանական արժեքով՝ 19 զլոտի, ինչպես նաեւ ավանդական դիզայնի ու ժամանակակից պաշտպանական հատկանիշների համակցությամբ: Tweet Դիտում՝ 2485