Երեւանը բարձր է գնահատում ՀԲ աջակցությունը բարեփոխումներին

11.03.2020 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Մհեր Գրիգորյան #կորոնավիրուս
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացներին առնչվող հարցեր:

Սեբաստիան Մոլինեուսը գոհունակությամբ խոսել է բարեփոխումների ընթացքի մասին:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերը եւ հայտնել է, որ Համաշխարհային բանկի կողմից հաստատվել են աջակցության տարբեր ձեւաչափի ֆինանսական գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի լինել նաեւ Հայաստանի համար:


Փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներգրավվածությունը Հայաստանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների իրականացման գործում:
Դիտում՝ 1326

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW