Ամերիաբանկ. Ստացիր մինչեւ 10 մլն դրամ վարկ՝ րոպեների ընթացքում
06.03.2020 | 23:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ

Ամերիաբանկն առաջարկում է մինչեւ 10 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ՝ առանց գրավի եւ երաշխավորության:
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել այս վարկատեսակից, կարող են առանց բանկ այցելելու, հեռահար եղանակով լրացնել դիմում-հայտը եւ ստանալ պատասխանը՝ մի քանի րոպեի ընթացքում:
Կարեւորելով բանկային ծառայությունների ոլորտում նորարար մոտեցումները, Ամերիաբանկը ներդրել է վարկերի տրամադրման թվային համակարգ. հայտի ընդունումից մինչեւ ռիսկերի գնահատում ու որոշման կայացում ավտոմատացված է եւ իրականացվում է թվայնացված տվյալների հիման վրա, ինչի շնորհիվ էլ վարկի հայտի լրացման ժամանակ հաճախորդից լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում: Դիմում ներկայացնելու համար անձնագրի եւ սոցիալական քարտի տվյալների առկայությունը բավարար է»,- ասված է հաղորդագրությունում:
Ամերիաբանկի բոլոր ակտիվ քարտապանները, վարկի հաստատման դեպքում, գումարը կարող են ստանալ նաեւ առանց բանկ այցելելու, այն կփոխանցվի միանգամից հաճախորդի քարտին:
Օնլայն եղանակով հասանելի է ոչ միայն սպառողական վարկը, այլեւ օվերդրաֆտը, որը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
Վարկի տրամադրման վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: