Evocabank-ն առաջարկում է էներգաարդյունավետ վարկեր ՓՄՁ-ների համար
06.03.2020 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Evocabank

Վարկը տրամադրվում է էներգաարդյունավետ սարքավորումների եւ տեխնոլոգիաների ձեռքբերման, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ ենթակառուցվածքների նախագծման եւ կառուցման համար:
Վարկը տրամադրվում է 1 000 000 - 5 000 000 դրամի սահմաններում առանց գրավի՝ երաշխավորությամբ, եւ 5 000 000 - 500 000 000 դրամի սահմաններում՝ գրավադրման դեպքում:
Վարկի մարման ժամկետը մինչեւ 5 տարի է:
Տարեկան անվանական տոկոսադրույքը՝
- 1 000 000 - 5 000 000 դրամի դեպքում՝ 10,5%,
- 5 000 000 - 20 000 000 դրամի դեպքում՝ 10%,
- 20 000 000 - 500 000 000 դրամի դեպքում՝ 9,5%:
Վարկային հայտի ուսումնասիրումն անվճար է:
Ծրագիրն իրականացվում է Գերմանահայկական հիմնադրամի (GAF) հետ համատեղ: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Evocabank-ը՝ որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կարեւորում է շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված քայլերը»,- նշված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: