Հայրենադարձների համար մաքսային արտոնություններ սահմանող օրենքի նախագիծը լրամշակվել է՝ կառավարության ներկայացրած առաջարկություններով:Ըստ առաջարկությունների՝ ավելի լավ պայմաններ են նախատեսվում Հայաստան վերադարձող քաղաքացիների համար՝ անձնական գույքն առանց մաքսային վճարումներ կատարելու երկիր բերելու դեպքում։ «Գործող օրենսդրությամբ, հիմնական խոչընդոտն այն է, որ անձն արտոնությունից կարող էր օգտվել այն դեպքում, եթե վերջին 5 տարում՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում 180 եւ ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ: Փոփոխությամբ առաջարկվում է այդ պահանջը ձեւակերպել այսպես՝ 5 տարի (1825 օր) ժամանակահատվածում առնվազն 915 օր բացակայել է Հայաստանից»,- կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: 20.01.2020 | 13:24 Հայրենադարձների համար մաքսային արտոնությունները կարող են ընդլայնվել Բացի այդ՝ մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձիք կարող են արտոնությամբ ՀՀ ներմուծել իրենց անձնական օգտագործման ապրանքները, եթե ՀՀ մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Նախորդ բնակության երկրից ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է 18 ամսվա ընթացքում:Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ անձը սկզբում պետք է Հայաստան գա առանց ապրանքների եւ մաքսային մարմիններին տեղեկացնի, որ 60 օրվա ընթացքում դիմելու է ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ որեւէ կարգավիճակ ստանալու համար: Կարգավիճակ ստանալուց հետո նոր պետք է բերի իր գույքը: Tweet Դիտում՝ 2924