ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ հնարավոր կլինի հանրապետությունում շահագործել օրենսդրության պահանջներին համապատասխան շարժական եւ մոդուլային սպանդանոցներ: Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին օրենսդրությամբ սահմանված են միայն առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ մսի կոմբինատների, սառցային կոմբինատների եւ կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում գործող սպանդանոցներին ներկայացվող պահանջները։ 06.02.2020 | 13:27 Պետությունը կսուբսիդավորի սպանդանոցների կառուցումը Կառավարության այսօրվա նիստում նշվել է, որ առկա են համապատասխան տեխնոլոգիապես հագեցված, շահագործմանը պատրաստ շարժական եւ մոդուլային տարբերակները, որոնք փոխադրելի են։Շարժական եւ մոդուլային սպանդանոցների առկայությունը հնարավորություն կտա հանրապետությունում առավել արդյունավետ կազմակերպել կենդանիների սպանդանոցային մորթը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 1-ի դրությամբ պետք է լինի մաքսիմալ հասանելի ցանց, այդ թվում՝ շարժական, մոդուլային սպանդանոցների: Tweet Դիտում՝ 2592