ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է հունվարի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականի ընթացքը, որն առնչվում էր սպանդանոցների կառուցման համար արտոնյալ կարգով ֆինանսավորմանը:«Այս օրերի ընթացքում մի շարք քննարկումներ ենք անցկացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում՝ մարզպետների, ՀՀ Սննդի անվտանգության մասնակցությամբ, վերհանել ենք այն բոլոր խնդիրները, որոնք առնչվում են ոչ միայն ֆինանսավորման հարցերին, այլեւ սպանդը կազմակերպելու եւ հանրությանն անվտանգ մսամթերք մատակարարելու շղթայի օղակներին»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:Նախարարի խոսքով՝ մասնավոր ֆինանսավորման վերաբերյալ փոփոխության առաջարկը նպատակ ունի ճշգրտումներ կատարել գործող աջակցության ծրագրերում.«Այս դեպքում մենք առաջարկել ենք փոփոխություն կատարել ֆինանսական վարձակալության մասին կառավարության ընդունած որոշման մեջ:Այն նախատեսում է, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11% տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7%-ի չափով սուբսիդավորում ստանալ կառավարության կողմից»:Այն վերաբերում է հետեւյալ 3 տիպի գործունեության ֆինանսավորմանը՝ - շարժական սպանդանոցներին, - միս տեղափոխող մեքենաներին,- մոդուլային սպանդանոցների կառուցմանը:Նախարարը հայտնել է, որ հանրապետությունում ներկայում կա գործող 38 սպանդանոց, կառուցվում են եւս 24-ը:ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ տեղեկացրել է, որ եթե սպանդանոց կառուցել կամ մեքենա ձեռք բերել ցանկացող քաղաքացու վարկունակությունն ապահովված է, ունի անհրաժեշտ փաստաթղթերը, նա կարող է վարկ վերցնել ՀՀ բանկերից: Այսպիսով՝ կառավարությունը հավանության է արժանացրել սպանդանոցների կառուցման եւ միս տեղափոխող մեքենաների ձեռք բերման համար պետական ֆինանսական աջակցության ծրագրի մասին որոշման նախագիծը: Tweet Դիտում՝ 2045