ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին սպանդանոցների դեմ բողոքող քաղաքացիներին պայման է ներկայացրել:«Մինչեւ հուլիսի 1-ն ամենախիստ պայմաններում գործում են միայն Երեւանի սուպերմարկետներն ու հանրային սննդի օբյեկտները: Այսինքն, սպանդանոցային տրամաբանությամբ՝ 5-րդ ձեւի սերտիֆիկատային պայմաններով: Մյուս տեղերում թողնում ենք իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա, պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է նոր համակարգին, եւ որեւէ բողոքի ցույց, բողոքի դրսեւորում չի լինելու»,- ասել է վարչապետը: 20.12.2019 | 16:25 ՍԱՏՄ. Սպանդանոցային մորթն այլեւս այլընտրանք չպետք է ունենա Նրա խոսքով՝ եթե բողոքող քաղաքացիները սրան համաձայն չեն, ապա չեն սպասի հուլիսի 1-ին եւ այդ պայմանը կգործի բոլորի համար հենց այսօրվանից:«Մինչեւ փետրվարի 6-ի նիստը մենք կրկին նայում ենք, ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի մեր ծրագրերը, այսինքն՝ այն ծրագրերը, որոնք այսօր էլ կարող են ֆինանսավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին, դրան գումարած լիզինգային ծրագրերը, որոնց մեջ տեղ կբացենք շարժական սպանդանոցների համար: Կազմվում է բաշխվածության եւ խտության նախընտրելի քարտեզ, եւ այնպես ենք անում, որ այդ պոտենցիալ սպանդանոցներն ունենան անհրաժեշտ բաշխվածություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:Նա հավելել է, որ այս ընթացքում նաեւ կընդունեն առաջարկներ, թե ինչ նրբություններով կարող են հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի: Tweet Դիտում՝ 1514