Պետգնումների էլեկտրոնային նոր համակարգ է ներդրվում

05.03.2020 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #ֆիննախ #գնումներ
ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները:

Նախատեսվում է, որ համակարգը պատրաստ կլինի 2021-ին:

Գործընթացի շրջանակում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ համակարգի ներդրումն իրականացնել բանկի աջակցությամբ:

Այս կապակցությամբ բանկի խորհրդատուների մասնակցությամբ նախարարությունում կազմակերպվել է քննարկում: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջարկվող համակարգի բիզնես մոդելի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու մասին:

Նոր համակարգը հնարավորություն կտա ընդլայնել օգտագործող պատվիրատուների շրջանակը, կլինի բաց կառավարման տվյալների մոդելով հավաքագրվող տեղեկատվություն: Հնարավորություն կընձեռվի ավտոմատացված եղանակով իրականացնել վերլուծություններ եւ մոնիտորինգ:

Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման գաղափարը բխում է Հայաստանի կառավարության գործունեության եւ ՀՀ պետական ֆինանսների կառավարման 2019-2023 թթ. համակարգի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրերից:
Դիտում՝ 2119

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW