Փետրվարին սպառողական գները նվազել են

05.03.2020 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#սպառողական գներ #Վիճակագրական կոմիտե
Փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5% (2019թ. փետրվարի համեմատ), իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,2%:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4,1%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0,8% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբի եւ մսամթերքի՝ համապատասխանաբար 4,4% եւ 1,1% գնանկումները:

Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7,6%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 4,4% գնանկում: Ձվի գինը 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ նվազել է 25,9%-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 18,3%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 1,1% գնանկում:

Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4,5%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0,4% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում գնանկումը 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ կազմել է 12,9%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0,1%:

Մրգի ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 2,1% գնանկում, իսկ ահա  2020թ. հունվարի համեմատ՝ 0,1% գնաճ:

2019թ. փետրվարի համեմատ շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 13,2% գնանկում, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0,3% գնաճ:

2020թ. փետրվարին հունվարի համեմատ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի, յուղերի եւ ճարպերի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում արձանագրվել է 0,1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0,2%, ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների 4,3% գնաճ (պայմանավորված ալկոհոլային խմիչքի 6,1% գնաճով):

2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1,9% գնաճ, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0,2% գնանկում:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1,4% հավելաճ, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0,1% նվազում:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1556
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW