ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է «Խրիմյան Հայրիկ-200», «Ժանսեմ-100» արծաթե եւ «Ժանսեմ-100» ոսկե հուշադրամները:ԿԲ-ում նշում են, որ 1000 դրամ անվանական արժեքով «Խրիմյան Հայրիկ-200» արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված է Խրիմյան թանգարան-պատկերասրահի շենքը, զարդանախշ՝ վարդյակ, «Երկաթե շերեփ» հուշաղբյուրից հատված, Խրիմյան Հայրիկի պատգամը եւ ստորագրությունը: Դարձերեսին պատկերված է Խրիմյան Հայրիկի դիմապատկերը: Հուշադրամի էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է: Տպաքանակը 500 հատ է:100 դրամ անվանական արժեքով արծաթե «Ժանսեմ-100» հուշադրամի դիմերեսին պատկերված է հատված նկարչի «Կակաչներ» կտավից: Դարձերեսին Ժանսեմի դիմանկարն է եւ հատված նկարչի «Դեղին հագուստով կինը» կտավից: Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է: Հուշադրամի տպաքանակը 500 հատ է:Ոսկե «Ժանսեմ-100»-ի դիմերեսին դրվագ է պատկերված նկարչի «Դիմակներով կինը» կտավից, իսկ դարձերեսին Ժանսեմի դիմապատկերն է: Էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է: Անվանական արժեքը 10 000 դրամ է, տպաքանակը՝ 300 հատ:Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում: Tweet Դիտում՝ 12937