Միկրոբիզնեսի հայտ է ներկայացրել շուրջ 32000 սուբյեկտ
04.03.2020 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ

Հիմնական աճը գրանցվել է մանրամեծածախ առեւտրի, հանրային սննդի կազմակերպման, սննդամթերքի արտադրության, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման ոլորտներում:
«2019-ին դուրս է գրվել շուրջ 482 մլն ՀԴՄ կտրոն, հարկային հաշիվ եւ հաշիվ վավերագիր եւ դրանցով արտացոլված շրջանառությունը կազմել է շուրջ 6,1 տրլն դրամ: Աճել է նաեւ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման, ինչպես նաեւ չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների քանակը: ՀԴՄ խախտումների բացահայտված դեպքերն աճել են շուրջ 14%-ով, իսկ չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերը՝ շուրջ 55%-ով»,- ասել է Կարեն Թամազյանը:
Նա նաեւ նշել է, որ 2020-ին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն հայտ է ներկայացրել շուրջ 32 000 սուբյեկտ: Շարունակական վերլուծությունների արդյունքում արդեն իսկ ռիսկային է դիտարկվել շուրջ 1150-ը:
Մասնավորապես, գերազանցելով 24 մլն դրամի շեմը՝ գործողությունից հանել են ՀԴՄ-ն եւ այն նույն հասցեում գրանցել մեկ այլ սուբյեկտի անունով:
Առանձին ֆիզիկական անձիք, հանդիսանալով վարձու աշխատող այլ տնտեսվարող սուբյեկտի մոտ, հաշվառվել են որպես Ա/Ձ, միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնելու նպատակով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: