ՊԵԿ-ն իրազեկում է միկրոբիզնեսի գրանցման կարգը

08.01.2020 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #միկրոբիզնես
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները տեղադրված են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում:

- «257․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն (կոդ՝ le)»,
- «258. Հայտարարություն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ (կոդ՝ lf)»:


ՀՀ Հարկային օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հաշվարկ չհամարվող փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնց համար էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություն հարկային մարմնի՝ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում ստեղծված չէ:


ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բոլոր պայմաններին բավարարող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձիք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում։
Դիտում՝ 4065

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW