Moody’s-ի հետ քննարկվել է Հայաստանի մրցունակության բարձրացումը

03.03.2020 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody’s #Տիգրան Խաչատրյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Moody’s միջազգային վարկանշային կազմակերպության փորձագետներ Քրիստիան Ֆանգին եւ Ջենե Ֆանգին:

Հանդիմանն անդրադարձ է եղել հանրային ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին, կապիտալ ծախսերի օրակարգին եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է արդյունաբերության մրցունակության եւ արտադրողականության բարձրացմանն ուղղված քայլերին:

Փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրել է փոքր ու միջին բիզնեսի համար ֆինանսական աջակցության գործիքները, կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող նոր ծրագրերին:

Որակյալ աշխատուժի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության շրջանակում քննարկվել են նաեւ «Աշխատիր, Հայաստան» ծրագրի սկզբունքներն ու նպատակները:
Դիտում՝ 1713

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW