Հաստատվել են «Աշխատիր, Հայաստան» ծրագրի միջոցառումները

05.12.2019 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #«Աշխատիր #Հայաստան»
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Աշխատիր, Հայաստան» ռազմավարական ծրագիրը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այն ընդգրկում է 2019-23 թվականները:

«Ռազմավարությունը փաստահենք է, արդյունքամետ եւ չափելի, սահմանվում են կոնկրետ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումներ: Ընդհանուր նպատակն է մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության խթանման, ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով մարդու կյանքի որակի շարունակական բարելավումը՝ աշխատանքի եւ մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով»,- ասել է փոխվարչապետը:

Կարեւոր քայլերից նա առանձնացրել է երիտասարդների եւ կանանց շրջանում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի ստեղծումը:

«Մյուս կարեւոր նախաձեռնությունն առաջնագծում մարտական հերթապահության մեջ չընդգրկված զորամասերի ժամկետային զինծառայողների համար պիլոտային վերապատրաստումների իրականացումն է, որոնց արդյունքում վերջիններս զորացրվելուց հետո ավելի հեշտ կբավարարեն աշխատաշուկայի պահանջներին»,- հավելել է Տիգրան Ավինյանը:
Դիտում՝ 7699

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW