Էլեկտրագնացքների չվացուցակները չեն փոխվի

02.03.2020 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #էլեկտրագնացք #չվացուցակ
«Հարավկովկասյան երթուղի» (ՀԿԵ) ընկերությունը որոշում է ընդունել անփոփոխ թողնել ներհանրապետական ուղեւորատար էլեկտրագնացքների չվացուցակները:

Ընկերությունում նշվել է, որ որոշման համար «հաշվի են առնվել բազմաթիվ ուղեւորների խնդրանքները եւ հիմք ընդունվել անցկացված ուսումնասիրությունների եւ հարցումների արդյունքները»:

«Չնայած չվացուցակները շտկելու անհրաժեշտությանը եւ որոշ ուղղությունների վնասաբերությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու եւ հաճախորդների հարմարավետության համար աշխատող ընկերություն, շարունակելու է շահագործել էլեկտրագնացքները՝ ուղեւորների շահերից եւ պահանջներից ելնելով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1099
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai