Քննարկվել է Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացումը

28.02.2020 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Էրիկ Գրիգորյան #կենսավառելիք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման վերաբերյալ:

«Եթե պարզվի, որ այսօր Հայաստանում գազով աշխատող եւ ջեռուցման նպատակով օգտագործվող կաթսաները կամ այդ համակարգերը կարելի է նաեւ այս տարբերակով օգտագործել, եւ դա մեր քաղաքացիների համար կլինի առնվազն նույնքան մատչելի, որքան այսօր գոյություն ունեցող տարբերակները, բավական հետաքրքիր լուր կլինի մեզ համար»,- ասել է վարչապետը:  


Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ կենսավառելիքի շուկայի զարգացումը կարեւոր փոփոխություն կարող է լինել ջեռուցման համակարգի զարգացման, ապօրինի անտառահատումների եւ բուսածածկ տարածքների հրդեհների նվազեցման, բնակչության ջեռուցման կարիքների ապահովման, աշխատատեղերի ստեղծման եւ էներգետիկ անվտանգության առումով:

Նա նշել է, որ ծրագրի իրականացվելիության եւ ֆինանսական գնահատականի ամբողջական ուսումնասիրությունը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում:
Դիտում՝ 2487

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW