Կորոնավիրուսից զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է $22 մլրդ կազմել
28.02.2020 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.dw.com/

«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ նման նախնական գնահատական է տվել Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի նախագահ (WTTC) Գլորիա Գեւարան El Mundo-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ WTTC-ն նախնական հաշվարկներ է կատարել Oxford Economics-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Այս հաշվարկները հիմնվում են համաշխարհային զբոսաշրջության նախորդ ճգնաժամերի փորձի հիման վրա, որոնց պատճառ էին հանդիսացել SARS-ի (ատիպիկ թոքաբորբ) եւ H1N1-ի (խոզի գրիպ) համաճարակները:
«Ճգնաժամը ոլորտի համար առնվազն $22 մլրդ կամ ավելի քան €20 մլրդ կարժենա: Առավել մեծ ազդեցություն այն կունենա Ասիայում, եւ, առաջին հերթին՝ Չինաստանում: Այնտեղ զբոսաշրջությունը կազմում է ՀՆԱ-ի 11%-ը եւ վերջին տարիներին այն 7%-անոց տեմպով էր աճում»,- ասել է նա:
Oxford Economics-ի փորձագետները կարծում են, որ վնասի նախնական գնահատականը կարող է կրկնապատկվել եւ եռապատկվել, եթե Covid-19-ի տարածումը հնարավոր չլինի կասեցնել: Փորձագիտական կարծիքով՝ ամենաշատը կտուժեն չինացի զբոսաշրջիկներից կախված երկրները: Դրանց թվում են Հոնկոնգը, Մակաոն, Թաիլանդը, Կամբոջան եւ Ֆիլիպինները:
Ատիպիկ թոքաբորբը (SARS) սկսեց տարածվել 2002թ. նոյեմբերին եւ վերահսկողության տակ վերցվեց 2003թ. հուլիսին: Փորձագետների կարծիքով՝ Covid-19-ի դեպքում վարակի տարածումը կարող է ավելի երկար տեւել:
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: