Շուրջ 600 ապրանքի մաքսատուրքերի բարձրացումը կերկարաձգվի 1 տարով
27.02.2020 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ 2020-ի հունվարի 1-ից նախատեսվում էր մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ապրանքատեսակների մասով: Սակայն հավանության արժանացած որոշումով՝ 2020-ի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը 600-ից ավելի ապրանքատեսակի համար կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։
Մաքսային արտոնությունը հիմնականում վերաբերում է հետեւյալ ապրանքներին՝ միս, կարագ, թանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված իրեր, քարեր, դեղորայք եւ այլն:
«Սա առնվազն 30 միլիոն դոլար խնայողություն է Հայաստանի քաղաքացիների համար, եւ մենք հույս ունենք, որ խնայված միջոցները ճիշտ կօգտագործվեն մեր տնտեսության հետագա զարգացմանը նպաստելու իմաստով: Բայց դեռ ընթացակարգերը պետք է անցնեն, եւ պետք է արագ անել, որպեսզի հնարավորինս արագ ուժի մեջ մտնի»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: