Հայկական տեքստիլը ներկայացվում է Մոսկվայում

27.02.2020 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#տեքստիլ #ցուցահանդես #Մոսկվա
Հայկական 15 ընկերություն մասնակցում է Մոսկվայում մեկնարկած CPM 2020-Collection Premiere խորագրով քառօրյա ցուցահանդեսին:

«Ակնկալում ենք, որ մասնակից ընկերությունները կընդլայնեն համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ինչպես նաեւ կստեղծեն նոր կապեր թիրախային շուկաների գործընկերների հետ»,- նշել է ցուցահանդեսին ՀՀ պատվիրակության մասնակցությունը համակարգող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը:

Ցուցահանդեսին մասնակցող 30 երկրներից տարբեր ընկերություններ ավելի քան 1700 հավաքածուներ են ցուցադրում եւ փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ։  

Հայկական ընկերությունների մասնակցությանն օժանդակություն է ցուցաբերել նաեւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրն իր 5900BC հագուստի ապրանքանիշով։


Հայկական ընկերությունների մասնակցությունն իրականացվում է ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ միջոցառումների իրականացման պետական աջակցության 2019-ի ծրագրի շրջանակում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ծրագրի իրականացումն ապահովում է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն։

Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 22 000 մասնագիտացված այցելու։
Դիտում՝ 2559

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW