ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է VTB GEN-Z նախագիծը

26.02.2020 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #VTB GEN-Z
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործարկվել է նոր VTB GEN-Z նախագիծը, որը հնարավորություն կտա այն  երիտասարդ մասնագետներին, ովքեր ավարտել են բուհը ոչ ավելի քան 1 տարի առաջ կամ բուհ-երի վերջին կուրսի ուսանողներ են «ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ եւ անգնահատելի փորձ բանկային ոլորտում»:

Ինչպես նշել են բանկում, ծրագիրը կտեւի 6 ամիս, որի ընթացքում մասնակիցները կսովորեն եւ կտիրապետեն ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային հիմնական սկզբունքներին եւ գործընթացներին:

Բացի այդ, ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան անցնել վարպետության դասեր  բանկի փորձառու ղեկավարների կողմից։

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ոչ միայն կպարգեւատրվեն մրցանակներով եւ անվանակարգերով, այլ նաեւ կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատանքի անցնելու եւ  մեծ թիմի մի մասնիկ դառնալ հնարավորություն:

VTB GEN-Z նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում:
Դիտում՝ 5115
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW