2020թ. հունվար ամսին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8,9%-ով:Համեմատության համար նշենք, որ նույն ցուցանիշը 2019թ. հունվար ամսին 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ կազմել էր 6,1%:Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվարին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,4%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 7,7%-ով:Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամսվա տվյալներով ավելացել է 10,3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 13,2%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 18,7%-ով:Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 0,2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2,8%-ով: 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 5,9%-ի չափով (պետական՝ 8,6%, ոչ պետական՝ 3,8%):Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 8,2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 20,4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 2,2%-ով:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1522