Da Vinci Capital-ը €277 մլն կներդնի ԱՊՀ երկրների ստարտափներում

21.02.2020 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Da Vinci Capital #ստարտափ #ԱՊՀ
Da Vinci Capital ներդրումային ընկերությունը գործարկել է €277 մլն ընդհանուր ծավալով երրորդ ֆոնդը, որը մասնագիտանալու է ԱՊՀ երկրներից (այդ թվում՝ Հայաստանից) ստարտափներում ներդրումների վրա:

Ինչպես հաղորդում է Rusbase կայքը, հիմնադրամի կիզակետում կլինեն ֆինտեխը, B2B SaaS-ը (Software as a service), նոր տրանսպորտային մշակումները, արհեստական բանականությունը, շերինգի ու սպառողական ծառայությունների ոլորտում լուծումները, ինչպես նաեւ ամպային նախագծերը:

Da Vinci Capital-ի ներդրումային տնօրեն Դենիս Եֆրեմովի խոսքով՝ «դրանք պետք է լինեն իրենց շուկաներում եւ ոլորտներում աշխատող եւ եկամուտ բերող ծառայություններ»:

Նոր ֆոնդը կօգնի ստարտափներին դուրս գալ միջազգային շուկաներ:

Da Vinci Capital-ի առաջին ֆոնդը, Ռուսաստանյան վենչուրային ընկերության հետ համատեղ, գործարկվել էր 2015թ.: Ֆոնդը զբաղվում էր IPO-ին պատրաստվող ստարտափներով եւ ամբողջությամբ ներդրել էր շուրջ $120 մլն:
Դիտում՝ 6228

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW