Մայրության նպաստ նշանակելու գործընթացը հեշտացվել է
20.02.2020 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ amazonaws.com

Միաժամանակ, մայրության նպաստը կնշանակվի կառավարության սահմանած կարգով՝ բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։
Այս մասին նախագիծն այսօր կառավարությունը հավանության է արժանացրել:
2020-ի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմած եւ ծննդօգնության պետական հավաստագիրը չներկայացնելու հիմքով մերժված, չաշխատող անձանց նպաստի իրավունքը կվերականգնվի՝ առանց նոր դիմում ներկայացնելու:
Այն դեպքում, երբ դիմում չի ներկայացվել, մայրության նպաստ նշանակելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 140-օրյա ժամանակահատվածում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած եւ հավանության արժանացած այս լուծումը ժամանակավոր է՝ մինչեւ «Պետական նպաստների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: