ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի հետ ֆինանսավորման 3 համաձայնագրի ստորագրմանը:Առաջին՝ «ԵՄ-ն էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի» նպատակն է աջակցել Հայաստանում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին: 03.12.2019 | 15:14 Էներգախնայող դռներ՝ Սպիտակի եւ Վայքի բազմաբնակարան շենքերում Նախատեսվում է բարձրացնել գոյություն ունեցող շենքերում, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի, հանրային, չգազաֆիկացված համայնքներում եւ ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաեւ նվազեցնել ջրի աղտոտումը Սեւանա լճում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ էներգախնայողությանն ուղղված աջակցությունը ծառայեցվելու է վարկերի տոկոսադրույքների զրոյացմանը, և այդ գումարը կազմում է €17 մլն:Հաջորդ՝ «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման ծրագրով կնախատեսվեն նորարարական մեթոդներ եւ գործիքներ՝ համայնքի ներկայացուցիչներին տեղական ռազմավարությունների մշակմանն առնչվող քննարկումներին ներգրավելու համար: Կիրականացվի նաեւ համայնքներում աշխատատեղերի ստեղծման եւ բիզնեսի զարգացման համար դրամական փոխանցումների մոբիլիզացմանն ուղղված պիլոտային ծրագիր։Երրորդ՝ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսվում է կառավարությանը տրամադրել ռազմավարական բնույթի խորհրդատվություն եւ ուղղորդում:Ծրագրով նախատեսվում են նաեւ գործողություններ՝ ՀԸԳՀ-ի իրականացման առնչությամբ քաղաքականության մշակմանը, մոնիթորինգին եւ իրազեկության բարձրացմանն աջակցության ուղղությամբ: Միաժամանակ, որպես բարձր տեսանելիությամբ առաջնային ծրագիր, Երեւանում եւ Գյումրիում նախատեսվում է ստեղծել ԵՄ տներ, որոնք կլինեն բազմաֆունկցիոնալ հանգույցներ եւ կծառայեն Հայաստանի քաղաքացիներին՝ ուղղակի կապ հաստատելով ԵՄ-ի, դրա անդամ պետությունների հետ:Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ համաձայնագրերի ընդհանուր բյուջեն կազմում է €65 մլն: Tweet Դիտում՝ 2563