ԿԲ-Ն բարձրացրել է տոկոսադրույքն ու հայտարարել է դրամավարկային քաղաքականության աստիճանական խստացման անհրաժեշտության մասին
04.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 4 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այօրվա նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 6% մակարդակի վրա:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, 2008 թ. հունվարին 2007 թ-ի դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 2.4% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.6%` պահպանվելով նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակում:
ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնաճային միջավայրը դեռևս պահպանվում է և հիմքեր չի ստեղծում ներքին տնտեսությունում գնաճային ճնշումների թուլացման համար: Միաժամանակ, ներքին միջավայրի զարգացումները շարունակելու են պայմանավորվել մասնավոր սպառման աճի բարձր տեմպերով` կրելով նաև 2008 թ-ին սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը:
ԿԲ խորհուրդը գտնում է, որ նշված գնաճային ճնշումները պահպանվելու են ամբողջ տարվա ընթացքում և դրամավարկային պայմանների աստիճանական խստացման միջոցով միայն հնարավոր կլինի մեղմել գնաճային սպասումները և գնաճը պահպանել նպատակային թիրախի սահմաններում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: