Հայբիզնեսբանկը հյուրընկալել է ապագա ֆինանսիստներին

19.02.2020 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #գյուղատնտեսական քոլեջ
Հայբիզնեսբանկը շարունակում է համագործակցությունն առաջատար ուսումնական հաստատությունների հետ, որոնք ձգտում են բարելավել կրթության որակն ու պատրաստել բարձրորակ մասնագետներ:

«Մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար արդեն ավանդույթ է դարձել բանկում պրակտիկա անցնելը, որի ընթացքում ծանոթանում են ֆինանսական կազմակերպության կառուցվածքին, անմիջապես աշխատակիցներից ստանում տարբեր հարցերի պատասխաններ, տիրապետում նախնական հմտությունների»,- նշել են բանկում:

Այս անգամ Հայբիզնեսբանկի գլխամասային գրասենյակն իր դռներն էր բացել Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողների համար:

Երիտասարդները ծանոթացել են Հայբիզնեսբանկի ստեղծման, ինչպես նաեւ պատմական եւ ճարտարապետական արժեք ունեցող գլխամասային գրասենյակի շենքի պատմությանը, այնուհետեւ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ուսանողներին հակիրճ տեղեկատվություն են տվել Հայբիզնեսբանկի ֆիզիկական անձանց եւ կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող պրոդուկտների, կառավարման մարմինների գործառույթների եւ այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ:

Անդրադարձել են նաեւ Հայբիզնեսբանկի կողմից տրամադրվող ուսանողական քարտին, որի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից մեկն էլ՝ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի վարկային գիծ ստանալն է: Ապագա ֆինանսիստներին հետաքրքրել են նաեւ առեւտրային բանկերում պահանջված հաստիքների, բանկային կարիերա սկսելուն առնչվող մի շարք մանրամասներ, ինչպես նաեւ թվային համալիր ծառայությունները, որոնք թույլ են տալիս արագ լուծել տարբեր խնդիրներ:

«Հայբիզնեսբանկը պատրաստակամ է ուսանողներին հնարավորություն ընձեռել՝ պրակտիկայում սովորել բանկային գործի առանձնահատկությունները, աջակցելով բոլոր այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները եւ հասնել մասնագիտական բարձունքների»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 1926
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW