54 000 ժամկետանց ձու է ոչնչացվել

18.02.2020 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԱՏՄ #ժամկետանց ձու
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում:

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54 000 հատ  ժամկետանց  ձու, որը տեղում ոչնչացվել է:

ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են մոտ 13 000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020թ. փետրվարի 19-ը, 20-ը, 22-ը:

«Տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր, կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու նպատակով: Լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդիվ»,- հայտնում են ՍԱՏՄ-ից:
Դիտում՝ 2046

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW